PLEASE ROTATE YOUR DEVICE

ENG ՀԱՅ

Տերմինալներ Երևանում

Վճարային ծառայություններ

Առանց միջնորդավճարի ծառայություններ

Սակագներ Տեղեկատվություն Կարգավորումներ

Սակագներ

Ծառայություններ Մատակարար Միջնորդավճար Վճարման առավելագույն գումար (ՀՀ դրամ)
Բիլայն ֆիքսված հեռախոսակապ 0% 80000
Ջուր 0% 80000
Գազ 0% 150000
Էլ. էներգիա 0% 80000
Վիվասել-ՄՏՍ բջջային հեռախոսակապ Մինչև 1000դ-35դ 1,001դ-0% 80000
Բիլայն բջջային հեռախոսակապ Մինչև 999դ-30դ 1,000-9,999դ-3% 10,000դ>0% 80000
Յուքոմ բջջային հեռախոսակապ Մինչև 999դ-35դ 1,000դ>0% 80000
Ղարաբաղ Տելեկոմ բջջային հեռախոսակապ Մինչև 200դ-20դ 201-999դ-30դ; 1000> 0% 80000
Ղարաբաղ Տելեկոմ անշարժ հեռախոսակապ Մինչև 200դ-20դ 201-999դ-30դ; 1000> 0% 80000
Յուքոմ 0% 80000
Ինտերակտիվ Թիվի 0% 80000
Բիլայն ինտերնետ-Հայլայն 0% 80000
VivaCell MTS ինտերնետ Մինչև 1000դ-35դ 1,001դ-0% 80000
Տեսուչների կողմից արձանագրված, ԱՊՊԱ չունենալու և ՃՏ Խախտումներ Մինչև 1,000դ-100դ 1,001դ>300դ 200000
ՃՈ տեսաձայնագրող սարքերի միջոցով արձանագրված տուգանքներ Մինչև 1,000դ-100դ 1,001դ>300դ 150000
Բիլայն-Ռուսաստան 5% 45000
Մեգաֆոն-Ռուսաստան 5% 45000
ՄՏՍ-Ռուսաստան 5% 45000
Տելե-2-Ռուսաստան 5% 45000
Մագթի ՋՍՄ-Վրաստան 3% 45000
Մագթի Ֆիքս.-Վրաստան 3% 45000
Բանի-Վրաստան 3% 45000
Skype-Լիցքավորում 5% 45000
ՆՏՎ Պլյուս 3% 45000
Օդնոկլասնիկի 5% 45000
Վկոնտակտե 5% 45000
Qiwi-լիցքավորում 3% 45000
Webmoney լիցքավորում 3% 45000
Yandex dengi լիցքավորում 3% 45000
Vivaro 0% 45000
Vivaro Casino 0% 80000
Toto Gaming 0% 80000
Toto Casino 0% 80000
Եվրոֆուտբոլ 0% 80000
ԻԴրամ 0% 80000
Ավտոկայանատեղի տեղական տուրք* Մինչև 999դ-0դ 1,000դ>200դ 80000
Ավտոկայանատեղի տուգանք Մինչև 1000 ՀՀ դրամի դեպքում՝ 100 ՀՀ դրամ, 1001 և ավելի ՀՀ դրամի դեպքում՝ 300 ՀՀ դրամ 200000
Ռոստելեկոմ 0% 80000
igames 0% 80000
Reso 0% 100000
Ինեկոբանկ Ավանդի համալրում 0% 150000
Ինեկոբանկ Քարտային հաշվի համալրում 300դ. 80000
Ինեկոբանկ Վարկի մարում 300դ. 80000
ՀԲԲ հաշվի համալրում 100-10,000-100դ 10,001-30,000-1% 30,001-100,000-300դ 100000
ՀԲԲ Քարտային հաշվի համալրում 100-10,000-100դ 10,001-30,000-1% 30,001-100,000-300դ 100000
ՀԲԲ Վարկի մարում 1,000-29,999-100դ 30,000-59,999-200դ 60,000-100,000-300դ 100000
ՎՏԲ բանկային հաշվի համալրում * 300դ. 60000
ՎՏԲ վարկի մարում* 300դ. 60000
ՎՏԲ քարտի համալրում ՀՀ դրամով* 300դ. 60000
ՎՏԲ քարտի համալրում ԱՄՆ դոլարով * 300դ. 60000
ՎՏԲ քարտի համալրում Եվրոյով * 300դ. 60000
ՎՏԲ քարտի համալրում ՌԴ ռուբլով** 300դ. 60000
ՎՏԲ ավանդի համալրում * 300դ. 60000
ԴԱՀԿ 300դ. 60000
Արդարադատության նախարարություն Մինչև 1000 ՀՀ դրամի դեպքում՝ 100 ՀՀ դրամ, 1001 և ավելի ՀՀ դրամի դեպքում՝ 300 ՀՀ դրամ 150000
Անձնագրերի և վիզաների վարչություն Մինչև 1000 ՀՀ դրամի դեպքում՝ 100 ՀՀ դրամ, 1001 և ավելի ՀՀ դրամի դեպքում՝ 300 ՀՀ դրամ 150000
Փաստաբանական ծառայություններ Մինչև 1000 ՀՀ դրամի դեպքում՝ 100 ՀՀ դրամ, 1001 և ավելի ՀՀ դրամի դեպքում՝ 300 ՀՀ դրամ 150000
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե Մինչև 1000 ՀՀ դրամի դեպքում՝ 100 ՀՀ դրամ, 1001 և ավելի ՀՀ դրամի դեպքում՝ 300 ՀՀ դրամ 150000
Paypal լիցքավորում 6% 40000
Մոյ Միռ 5% 40000
Տրիկոլոռ ԹիՎի 3% 40000
Visa RUB 5% 60000
Visa USD 5% 70000
United Mobile Payment 5% 40000
Goodline 3% 40000
Vodafone 3% 40000
Itunes USA 5% 14000
Գազի ներտնային տեխնիկական սպասարկում 0% 4000
Ինգո Արմենիա 0% 500000
Freezone.am 0% 100000
ԳուդԿրեդիտ 0% 80000
Cult.am 0% 100000

Կարգավորումներ

Օրենքներ և կանոնակարգեր

 

  1. Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին ՀՀ օրենք
  2. Կանոնակարգ 8/03 «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը»
  3. Կանոնակարգ 8/04 «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմանները և սկզբունքները»
  4. Կանոնակարգ 17/01 «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաեւ վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձեւը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները»
  5. Կանոնակարգ 17/02 «Վճարահաշվարկային կազմակերպություների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը»
  6. Կանոնակարգ 17/03 «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական եւ այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը»
  7. Կանոնակարգ 17/09 «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները»
  8. Կանոնակարգ 18 «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը»
  9. «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման եւ դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգ»
  10. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք:

                                                                                                                                    Օգտակար հղումներ

Տեղեկատվություն

Պայմանագիր – Հրապարակային օֆերտա (առաջարկ)

 

  1. Տերմիններ և սահմանումներ
    1. Օֆերտա - <ԻԶԻ ՓԵՅ> ՍՊ ընկերության հրապարակային առաջարկություն հասցեագրված ցանկացած անձի Տերմինալների միջոցով վճարումներ կատարելու համար
    2. Ակցեպտ – Հաճախորդի կողմից պայմանագրի պայմանները ամբողջությամբ անվերապահորեն ընդունելը
    3. Ծառայություն մատուցող – Կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը <Իզի Փեյ> ՍՊԸ-ի հետ կնքել է համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր:
    4. Վճարող – Սույն Պայմանագրի պայմանները ընդունած անձ, ով կատարում է վճարումներ Ծառայություններ մատուցողների օգտին:
    5. Վճար – Ծառայություններ մատուցողի օգտին մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարում:
    6. Տերմինալ – Ավտոմատ ինքնասպասարկման սարքավորում, որի միջոցով կատարվում է վճարումների ընդունում:

 

  1. Ընդհանուր դրույթներ
    1. Սույն պայմանագիրը հանդիսանում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան հրապարակային օֆերտա (հետագայում` Օֆերտա):
    2. Օֆերտան ընդգրկում է Վճարողի կողմից սույն Պայմանագրում նշված պայմաններով <Իզի Փեյ> ՍՊԸ-ին պատկանող Տերմինալների միջոցով վճարողների Վճար կատարելու կամքը, որի կատարման վերաբերյալ սահմանվում են պայմանագրի բոլոր էական պայմանները և արտահայտում են Վճարողի կամքը և սույն Պայմանագրի բոլոր պայմանների անվերապահ ընդունումը:
    3. <Իզի Փեյ> ՍՊԸ-ն տրամադրում է Վճարողին հետևյալ հնարավորությունները..
      1. Վճարումների իրականացման հնարավորություն բոլոր այն Ծառայություններ մատուցողների օգտին, որոնք բերված են Տերմինալի էկրանին:
      2. Վճարողների կողմից ծառայություններ մատուցողների ընտրություն:
      3. Տերմինալից օգտվելու պարզ և մատչելի ուղեցույցի տրամադրում:
      4. Բաժանորդների հաշիվների մասին անհրաժեշտ լիարժեք տեղեկատվության ապահովում (ոչ բոլոր ծառայությունների մասով):
      5. Վճարային` իր կողմից կատարված վճարների (գործարքների) փաստաթղթային հաստատման տրամադրում անդորրագրի տեսքով:
      6. Վճարային՝ իր ցանկությամբ ուղղորդել Վճարողին Տերմինալից օգտվելու ժամանակ, աջակցել կատարված սխալ գործարքների ուղղմանը:
      7. Միջնորդավճարների գանձում, որոնց չափը նշված է յուրաքանչյուր Տերմինալում յուրաքանչյուր վճարի համար կոնկրետ ծառայություն մատուցողի վերաբերյալ:

 

  1.  Վճարողի գործողությունները
    1. Վճարողի կողմից հօգուտ Ծառայություններ մատուցողի Տերմինալի միջոցով վճարում կատարելիս համարվում է Վճարողի կողմից նշված առաջարկի լիարժեք և անվերապահ ընդունում` (ակցեպտ) եզրափակող գործողությունների կատարման ճանապարհով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի: Տերմինալների միջոցով վճարի կատարման յուրաքանչյուր փաստ հանդիսանում է առանձին գործարք, որն իրականացվում է համաձայն առաջարկում նշված պայմանների:
    2. Վճարողը պարտավոր է ուսումնասիրել և հետևել Տերմինալի շահագործման ուղեցույցին: Վճարողի կողմից ուղեցույցով չնախատեսված գործողությունների կատարումը կարող է հիմք հանդիսանալ վճարումը չընդունելու համար: Պայմանագրի պայմանների հետ չհամաձայնվելու կամ ուղեցույցի պահանջները չհասկանալու դեպքում Վճարողը իրավունք չունի օգտվել Տերմինալից: Վճարողն իրավունք ունի զանգահարել <Իզի Փեյ> ՍՊԸ թեժ գծի հետևյալ հեռախոսահամարով` 011 247247, ստանալու վճարումը կատարելու համար անհրաժեշտ պարզաբանումներ և տեղեկատվություն:
    3. Վճարողը պարտավոր է պահպանել վճարման դիմաց տրամադրված անդորրագիրը:

 

  1. Ծառայությունների արժեքը
    1. Ծառայությունների արժեքը սահմանվում է <Իզի Փեյ> ՍՊԸ կողմից Վճարողի և Ծառայություն մատուցողի օգտին կատարված վճարի տոկոսային արտահայտությամբ կամ հաստատուն գումարի չափով, որը հայտարարվում է Վճարողին` տվյալ տերմինալի միջոցով Տերմինալից օգտվելիս` նախքան վճարողի կողմից վճարման մասին որոշում կայացնելը և փաստացի վճարում կատարելը:
    2. Ծառայությունների կատարման և վճարման փաստը հաստատվում է վճարման վերաբերյալ տրամադրված անդորրագրով:

 

  1. Հատուկ պայմաններ
    1. <Իզի Փեյ> ՍՊԸ-ն իրավունք ունի ժամանակավորապես դադարեցնելու իր կողմից մատուցվող ծառայությունները:
    2. <Իզի Փեյ> ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում Վճարողի մոտ ոչ իր մեղքով առաջացած վնասի համար: <Իզի Փեյ> ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում Ծառայությունների մատուցման լրիվ կամ մասնակի ընդհատումների համար, որոնք առնչվում են սարքավորումների կամ ծրագրային ապահովման փոխարինմանը կամ այլ աշխատանքների կատարմանը` ծրագրերի կամ սարքավորումների աշխատունակության պահպանման կամ արդիականացման աշխատանքների կատարմամբ:
    3. Վճարողն իրավունք ունի վճարումից (գործարքից) բխող բողոք-պահանջները ներկայացնելու <Իզի Փեյ> ՍՊԸ-ին, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարին , որի դեպքում պահանջն ընդունելու, քննելու և որոշում կայացնելու կապակցությամբ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաճախորդից որևէ վճար չի գանձվում: Մանրամասն տեղեկատվությունը բերված է վեճերի լուծման բացատրական ամփոփագրում, որի հետ կարելի է ծանոթանալ ընկերության կայքում` www.easypay.am :
    4. Սույնով հայտնում ենք, որ <Իզի Փեյ> ՍՊԸ-ի և ֆինանսական համակարգի հաշտարարի միջև վերջինիս որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքվել:
    5. Վճարումների իրականացման ծառայությունների մատուցման պայմանները կարող են փոփոխվել <Իզի Փեյ> ՍՊԸ-ի կողմից, որոնք ներկայացվում են ի գիտություն Հաճախորդին (Վճարողին) մինչև վճարում կատարելու պահը` յուրաքանչյուր տվյալ տերմինալի միջոցով:
    6. Սույնով Վճարողը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ իրավունք է վերապահում <Իզի Փեյ> ՍՊԸ –ին վճարների և <Իզի Փեյ> ՍՊԸ- կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ իր բջջային հեռախոսահամարին ուղարկել համապատասխան SMS հաղորդագրություն:

 

  1. <Իզի Փեյ> ՍՊԸ-ի վավերապայմանները
Անվանում  Իզի Փեյ ՍՊԸ
Հասցե  ՀՀ, ք.Երևան, Իսակովի պող. 26/1
Հեռախոս +374 11 247247; +374 11 261261
Բանկային տվյալներ   Ամերիաբանկ ՓԲԸ, 1570018418630100
ՀՎՀՀ 02258501

Տնօրեն`

Ռոստոմ Հայկի Բադալյան

Հաշվետվություններ

Reporting 2014.pdf
Reporting 2015.PDF

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ

Հասցե: ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Ընդմիջում` 13:00-14:00

Էլ. փոստ`info@fsm.am

Հեռ.` +(374)-60-70-11-11

Ֆաքս` +(37410)-58-24-21

Հղում: www.fsm.am

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Իզի Փեյ» ՍՊԸ-ի առաքելությունն է ՀՀ շուկայում այնպիսի մասնագիտացված վճարահաշվարկային ծառայություններ մատուցելը, որոնք ուղղված են շահառուներինհամար վճարումների կատարման գործընթացն առավել դյուրին և մատչելի դարձնելուն, ժամանակակից և տեխնոլոգիապես արդիական ու արդյունավետ վճարային գործիքներ թողարկելուն և շուկայում արդեն իսկ գործող վճարային գործիքների սպասարկումն իրականացնելուն՝ միաժամանակ, միջազգային փորձի հիման վրա, ընդլայնելով առկա ծառայությունների տեսականին: «Իզի Փեյ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014թ. ապրլի 7-ին: Ընկերությունը 2014թ. հունվարի 8-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից: Ընկերության կանոնադրությունը հաստատվել է 2014թ. ապրիլի 7-ին միակ մասնակցի միանձնյան որոշմամբ և 2014թ. ապրիլի 15-ին գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից: Ընկերությունը լիցենզավորվել (լիցենզիա թիվ 17) է 2014թ. նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի N 298 Ա որոշմամբ: Իր գործունեության ընթացքում «Իզի Փեյ» ՍՊԸ-ն արդեն իսկ տեղադրել է ավելի քան 150 վճարային տերմինալ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության գրասենյակներում,ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներում ևՀՀ արդարադատության նախարարությունում: «Իզի Փեյ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել «ԷՍՓԵՅ» կազմակերպության հետ և, որպես գործընկեր, համագործակցում է վերջինիս հետ ավտոկայանատեղիներում տեղադրված տերմինալների ծրագրային և պրոցեսինգային ապահովումն իրականացնելու մասով՝ մատուցելով նաև տերմինալների տեխնիկական և ինկասացիոն ծառայություններ: Այդտերմինալները տեղադրված են Երևան քաղաքի կենտրոնում, և այս պահին դրանց թիվը գերազանցում է 100-ը: Նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա վերջ այդ թիվը հասցնել 250-ի: - Սեփական տերմինալային ցանցում տեղադրել է ավելի քան 100 վճարային տերմինալ՝ մանրածախ առևտրի կենտրոններում և բանուկ շրջաններում, որոնց թիվըառաջիկայում կհամալրվի ևս 100-ով:

Գործող լիցենզիաների պատճենները
Պետական գրանցման վկայական
Հասցեներ

Նորություններ

EasyPay-ը նշում է իր 1 ամյակը

December 1, 2015

Easy Pay վճարային տերմինալների ընկերությունը դեկտեմբերի 3-ին նշելու է իր մեկ ամյակը: Մեկ ամյա գործունեության արդյունքում ընկերությունը համագործակցության պայմանագրեր է կնքել մի շարք կազմակերպությունների եւ ընկերությունների հետ: «Իզի Փեյ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014թ.-ին և լիցենզավորվել նույն թվականի նոյեմբերին ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ՝ որպես վճարահաշվարկային կազմակերպություն: Շարունակելով ծառայությունների մատուցման աշխարհագրության ընդլայնումը «Իզի Փեյ» ՍՊԸ-ն 2015թ.-ի գարնանը սկսեց համագործակցությունը «Էս Փեյ» ՍՊԸ հետ: Ինչի շրջանակներում մինչև հուլիս ք. Երևանի փողոցներում տեղադրվեցին 60 վճարային տերմինալներ, որոնք միակն են ՀՀ տարածքում որոնց միջոցով կարելի է կատարել բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում առանց միջնորդավճարի: “2015թ.-ի օգոստոսի 1-ին Իզի Փեյը և Էս Փեյը միացան՝ դառնալով Հայաստանյան խոշորագույն վճարային համակարգը դրսի տերմինալների քանակով և պետական տարբեր գերատեսչություններում առկա տերմինալների քանակով: Կանգ չառնելով ձեռքբերումների վրա դրսի տերմինալների քանակը ք.Երևանի տարբեր վարչական համայնքներում հասցվեց 116, այս ցուցանիշը մինչև ընթացիկ տարվա ավարտը կհատի 200-ը, ի դեպ շարունակելով մնալ միակ վճարային տերմինալները որոնց միջոցով կարող եք լիցքավորել ձեր բջջային հեռախոսի հաշվեկշիռը առանց միջնորդավճարի”, - ասել է “Իզի Փեյ” ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Նարեկ Ղազարյանը: «Իզի Փեյ» ՍՊԸ-ի տերմինալներն այժմ տեղադրված են նաև հասարակական տարբեր վայրերում ինչպիսիք են Երևան մոլը, Պիացա Գրանդե բիզնես կենտրոնը, Տիտան սուպերմարկետների ցանցը և մի շարք այլ առևտրի գոտիներում: Մինչև տարեմուտ տերմինալների քանակը կհատի 500-ը: Որպես 2015թ.-ի հատուկ նախագծեր կցանկանամ նշել Ռոստելեկոմի, Ինգո Արմենիայի գրասենյակներում ինչպես նաև ՀԱՀ-ում տեղադրված տերմինալները: Օգոստոսին Իզի Փեյը դարձավ առաջին վճարահաշվարկային համակարգը, որը ինտեգրվելով ԴԱՀԿ հետ, հնարավորություն ընձեռեց ՀՀ քաղաքացիներին վճարելով ԴԱՀԿ կալանքները տերմինալների միջոցով՝ նույն րոպեին հանել կալանքը: Իզի Փեյը՝ կարևորելով առկա ծառայությունների քանակը և որակը, տերմինալների ցանցի զարգացմանն զուգահեռ, ամիս առ ամիս ավելացնում է օպերատորների քանակը. ԻնեկոԲանկ, ՀայԲիզնեսԲանկ, ՎՏԲ Հայաստան Բանկ: ՀՀ տեղական օպերատորների զուգահեռ ավելանում են նաև արտասահմանյան օպերատորները, որոնց շարքում են առցանց խաղեր, էլեկտրոնային դրամապանակներ, սոց. ցանցեր և բջջային օպերատորներ: Հավատարիմ մնալով մեր նորարարական տեխնոլոգիաների ներդրման տեսլականին, Իզի Փեյը այսօր արդեն Ձեզ է ներկայացնում միասնական բջջային օպերատորների հեռախոսահամարի լիցքավորման համակարգ, ինչի շնորհիվ Իզի Փեյ համակարգի բոլոր տերմինալներից մեկ հպումով կարող եք լիցքավորել աշխարհի ցանկացած երկրի ցանկացած բջջային հեռախոսահամար: 2015թ.-ի կարևոր ձեռքբերումներից է նաև Իզի Փեյ ՍՊԸ-ի դիլերական ցանցի զարգացման ռազմավարությունը, ինչի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում սկսնակ ինչպես նաև գործող բիզնեսմենները ունեն հնարավորություն ընդհամենը 30% կանխավճարով, մինչև 3 տարի մարման ժամկետով, տարեկան 14 – 22% ՀՀ դրամով ԱԳԲԱ Լիզինգի միջոցով ձեռք բերելու վճարային տերմինալներ և միանալու Իզի Փեյ համակարգին: Այս համագործակցությունը արդյունքում Իզի Փեյի մարզերի տերմինալների քանակը շեշտակի կավելանա 2016թ.-ին ընդհանուր քանակը հասցնելով 1000-ի: Այս և մի շարք այլ ձեռքբերումներին զուգահեռ Իզի Փեյ ՍՊԸ-ն այսօր ներկայացնում է նաև վճարային տերմինալների նոր ծրագրային ապահովումը, ինչը մի շարք նորարարություններին զուգահեռ հնարավորություն է ընձեռնում նաև վճարման ավարտին իրականացնելու սոցիոլոգիական հարցումներ:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդրները կարող են համալրել իրենց քարտային եւ ընթացիկ հաշվիները Easy Pay-ի տերմինալների միջոցով

November 20, 2015

Այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն Easy Pay վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների միջոցով կատարել իրենց քարտային և ընթացիկ հաշիվների համալրումը: Այս ծառայության միջոցով բանկի հաճախորդները հնարավորություն կունենան գործարքներ կատարել բացարձակապես առանց միջնորդավճարի գանձման: Գործարքները հնարավոր է իրականացնել շաբաթը 7 օր 24 ժամ ռեժիմով ընկերության ավելի քան 150 վճարային տերմինալներից, որոնք տեղադրված են Հայաստանի տարբեր քաղաքների բանուկ հատվածներում:

Այսուհետ Հայբիզնեսբանկի հաճախորդրները կարող են համալրել իրենց քարտային եւ ընթացիկ հաշիվներըEasy Pay-ի տերմինալների միջոցով

November 7, 2015

Այժմ Հայբիզնեսբանկի հաճախորդները հնարավորություն ունեն S Pay վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների միջոցով կատարել իրենց քարտային և ընթացիկ հաշիվների համալրումը: Այս ծառայության միջոցով բանկի հաճախորդները հնարավորություն կունենան գործարքներ կատարել բացարձակապես առանց միջնորդավճարի գանձման: Գործարքները հնարավոր է իրականացնել շաբաթը 7 օր 24 ժամ ռեժիմով՝ ընկերության ավելի քան 150 վճարային տերմինալներից, որոնք տեղադրված են տարբեր բանուկ հատվածներում:

Այսուհետ ձեռներեցները կարող են ձեռք բերել Easy Pay տերմինալներ

November 5, 2015

Easy Pay ընկերությունը դիլերական ցանցի զարգացման ռազմավարության շրջանակներում առաջին անգամ Հայաստանում սկսնակ, ինչպես նաև գործող բիզնեսմեններին հնարավորություն է ընձեռում ընդհամենը 30% կանխավճարով, մինչև 3 տարի մարման ժամկետով, տարեկան 14 – 22% ՀՀ դրամով ԱԳԲԱ Լիզինգի միջոցով ձեռք բերելու վճարային տերմինալներ և միանալու Իզի Փեյ համակարգին: Այս համագործակցությունը արդյունքում Իզի Փեյի մարզերի տերմինալների քանակը շեշտակի կավելանա՝ 2016թ.-ին ընդհանուր քանակը հասցնելով 1000-ի:

Վճարելով S Pay-ի միջոցով ԴԱՀԿ կալանքը կազատվի վճարման նույն րոպեից

October 12, 2015

Այսուհետ համագործակցելով ՀՀ ԱՆ Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայության հետ, EasyPay տերմինալների միջոցով կարող եք վճարել ԴԱՀԿ կալանքների համար գումարները եւ հենց նույն վայրկյանին հանել կալանքը: Հիշեցնենք, որ EasyPay-ն առաջին վճարահաշվարկային համակարգն է, որն աշխատում է ԴԱՀԿ-ի հետ:

Մրցույթ՝ EasyPay-ի կողմից

September 17, 2015

EasyPay վճարային տերմինալների ընկերությունը սեպտեմբերի 10-ից մինչ դեկտեմբերի 10-ն անց է կացնում աննախադեպ մրցույթ: Վերալիցքավորելով բջջային հեռախոսի հաշիվը S Pay-ի միջոցով եւ յուրաքանչյուր ամիս ստանալով ամեն 100 դրամ լիցքավորման դիմաց 1 միավոր, իսկ 5000 եւ ավել լիցքավորումների դիմաց՝ 50 միավոր, ամենաշատ միավորներ հավաքած հեռախոսահամարը կստանա 10.000 դրամի համարժեք գումար իր հաշվին: Հիշեցնենք, որ S Pay-ը չի գանձում միջնորդավճար: Իսկ 3-րդ ամսվա մրցույթից հետո, բոլոր 3 ամիսների ընթացքում ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցը կշահի SAMSUNG GALAXY S5 բջջային հեռախոսը:

Քարտեզ

Հաշվետվություններ Ֆինանսական հաշտարարի գրասենյակ Հաճախորդի իրավունքները

ՀՀ, ք.Երևան, Իսակովի 26/1

Հեռ.: +(374)-11261261

Ֆաքս: +(374)-11261011